Ուրումչիի Տյանչի լճի զմրուխտե գաղտնիքը

2 րոպեի ընթերցում

Չինաստանը հայտնի է զբոսաշրջության և հանգստի հիանալի հնարավորություններով: Այս երկրի յուրաքանչյուր շրջան առաջարկում է յուրահատուկ բնական գեղեցկություն։ 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը փոխանցում է Չինաստանից, երկրի զբոսաշրջության համար ամենահետաքրքիր վայրերից մեկը Տյանչի լիճն է, որը գտնվում է Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուրումչիից 110 կիլոմետր հեռավորության վրա: 

Տյանչի լիճը և շրջակա Տյանշան լեռները համարվում են ազգային պարկ և համաշխարհային բնական ժառանգության մաս են կազմում։ Ըստ պատմագրության` լիճը հայտնվել է մոտ 200 հազար տարի առաջ և գրավել է ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների ուշադրությունը։

Ծովի մակարդակից 2 հազար մետր բարձրության վրա գտնվող Տյանչի լիճն ունի կիսալուսնի տեսք։ Նրա առավելագույն խորությունը հասնում է 105 մետրի։ Լճի ջուրը գալիս է Տյանշանի բարձր լեռնային սառցադաշտերից, ինչը նրան տալիս է բյուրեղյա մաքրություն։

Երկար ժամանակ լիճը հայտնի է եղել որպես «Յաոչի» կամ «Ջեյդի լիճ»՝ ջրի զարմանալի զմրուխտ գույնի պատճառով։

Տյանչի լճի մասին որոշ դիցաբանական պատմություններ են պատմում. միջնադարում, երբ մոտակայքով անցնում էին Մետաքսի ճանապարհի առևտրային ուղիները, մարդիկ գիտեին այդ պատմությունների մասին և լեգենդներ էին փոխանցում։ Տեղի բնակիչները և քարավանների վարորդները սերունդներին պատմել են, որ լիճը եղել է դաոսական անմահության աստվածուհու՝ Սի Վանգմուի հանգստավայրը:

Տյանչի լիճը ոչ միայն Ուրումչիի հիմնական տեսարժան վայրերից է, այլև հայտնի հանգստի վայր ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Այն գտնվում է գեղեցիկ բնական լանդշաֆտների մեջ։ 

Հատկապես ամռանը Տյանչի լիճը այցելուներին հրավիրում է վայելելու գեղեցիկ եղանակը։ Նրանք կարող են գտնել տեղի բնակիչների ավանդական կացարաններ, որտեղ զբոսաշրջիկները կարող են գիշերել և տեսնել Տյանչի լճի գեղեցկությունը:

Հայերեն

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Գյումրիում շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները

Իրանը չի փորձել վերանորոգել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված միջուկային օբյեկտները. Գրոսի

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի այն ժամանակ, երբ ինքը ցանկանա

Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ առաջիկա հնարավոր հանդիպման մասին

Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին բնության վերականգնման գործում. Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարի հարցազրույցը

Բոլսոնարուն Բրազիլի ընտրություններում պարտությունից հետո փախել է ԱՄՆ. ԶԼՄ-ներ