Տնտեսություն

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ կառուցված Վեդիի ջրամբարի, որը ՀՀ անկախության տարիներին կառուցված առայժմ միակ նման կառույցն է, ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում: Այն լցվում է Վեդի և Խոսրով գետերի հեղեղային հոսքերով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, ընդհանուր 29,4 միլիոն խմ տարողությամբ ջրամբարում արդեն լցվել է 11,6 միլիոն խմ ջուր։

«Ջրամբարում կամբարվի 29.4 մլն խորանարդ մետր ջուր, որով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել Արարատի մարզի 11 բնակավայրի 3220 հեկտար հողատարածք։ 

Ջրամբարի կառուցման արժեքը կազմել է 60 միլիոն եվրո։ Բացի ջրամբարի ծախսից ևս 30 միլիոն եվրո ծախսվել է Վեդի և Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների, ջրի փոխադրման և ոռոգման համակարգի համար։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 միլիոն եվրո, որը հատկացրել են ՀՀ կառավարությունը և Ֆրանսիական զարգացման գործակալությունը»,-տեղեկացնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում