Գյումրիում կանցկացվի դարբնության փառատոն

2 րոպեի ընթերցում

Գյումրիում, մայիսի 24-ին,  կանցկացվի  «Զարկերակ» խորագրով դարբնության փառատոն։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝  փառատոնը   «Դարբնագործության արհեստանոց Գյումրիում» ենթածրագիրն  ամփոփող միջոցառումն  է՝ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

««Զարկերակ»՝ զարկ զնդանին իմաստով, խորհրդանշում է դարբնության հնագույն ավանդույթին նոր շունչ հաղորդելն ու ծրագրի մասնակից երիտասարդների՝ դարբնության նոր զարկերակ դառնալը։ Վեցշաբաթյա ուսուցման ծրագիրը մեկնարկել էր 25 երիտասարդ մասնակցով, այն հաջողությամբ ավարտեցին 18-ը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գյումրիի համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը: 

Նա նկատեց, որ մշակված կրթական մոդուլի համաձայն՝ երիտասարդները սովորել են դարբնության հիմնական տեխնիկաները, գործիքների ճիշտ օգտագործումը, մետաղի հատկությունները և մշակման եղանակները, պարզ իրերի պատրաստումը (գեղարվեստական տարրեր, կենցաղային իրեր), ավանդական հայկական դարբնագործության առանձնահատկությունները։ 

Ծրագիրը նպատակ ունի վերակենդանացնել ավանդական արհեստը՝ դարբնությունը, փոխանցել հմտություններ նոր սերնդին և պահպանել Գյումրիի հարուստ արհեստագործական ժառանգությունը:

«Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ԵՄ-ի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ Այն կոչված է խթանելու տեղական տնտեսական զարգացումը՝ տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացման եւ տեղական նախաձեռնությունների ֆինանսավորման միջոցով։

Հայերեն

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք