Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողների ընդունել

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Հարվարդի համալսարանի թույլտվությունը՝ ընդունելու միջազգային ուսանողների, ինչպես նաև ստիպում է ներկայիս օտարերկրյա ուսանողներին տեղափոխվել այլ համալսարաններ, այլապես նրանք կկորցնեն իրենց իրավական կարգավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոյեմը հրամայել է դադարեցնել Հարվարդի համալսարանի Ուսանողների և փոխանակման այցելուների ծրագրի հավաստագրումը. որոշումն ուժի մեջ է մտնում 2025-2026 ուսումնական տարվա համար, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Նոյեմը համալսարանին մեղադրել է «բռնության և հակասեմականության խրախուսման և Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության հետ համակարգելու մեջ»:

Հարվարդը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի այս քայլը, որն ազդում է հազարավոր ուսանողների վրա, անօրինական է և հավասարազոր է հաշվեհարդարի:

Ավելի վաղ Հարվարդի համալսարանը հրաժարվել էր տրամադրել ուսանողական վիզա ունեցող իր որոշ օտարերկրյա ուսանողների տվյալներ, որոնք պահանջել էր Ներքին անվտանգության նախարարությունը։

Ըստ համալսարանի վիճակագրության՝ Հարվարդը 2024-2025 ուսումնական տարում ընդունել է գրեթե 6800 միջազգային ուսանողի, ինչը կազմում է ընդունվածների ընդհանուր թվի 27%-ը։

Համալսարանի տվյալների համաձայն՝ 2022 թվականին Չինաստանի քաղաքացիները օտարերկրյա ուսանողների ամենամեծ խումբն էին՝ 1016: Այնուհետև հաջորդում էին Կանադայից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից, Բրիտանիայից, Գերմանիայից, Ավստրալիայից, Սինգապուրից և Ճապոնիայից ուսանողները։

Համալսարանին ուղղված նամակում Նոյեմը Հարվարդին հնարավորություն է տվել վերականգնելու իր հավաստագիրը՝ 72 ժամվա ընթացքում հանձնելով օտարերկրյա ուսանողների մասին մի շարք տվյալներ, այդ թվում՝ վերջին հինգ տարվա ընթացքում նրանց բողոքի գործողությունների ցանկացած տեսագրություն կամ ձայնագրություն:

Հարվարդը կառավարության գործողություններն անվանել է «անօրինական» և հայտարարել, որ «լիովին հանձնառու է» շարունակել օտարերկրյա ուսանողներին կրթության տրամադրումը։

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս