Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները համագործակցության շուրջ համաձայնագիր են ստորագրել
1 րոպեի ընթերցում
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունն ու Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը վարչական համաձայնագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով ամրապնդել համագործակցությունը։
«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ուրախ ենք հայտարարել Հայաստանում Եվրոպական միության և Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունների միջև վարչական համաձայնագրի ստորագրման մասին, որը կամրապնդի գործառնական համագործակցությունը, համատեղ գործունեությունը և աջակցությունը անհետաձգելի իրավիճակներում: Ակնկալում ենք խորացված և արդյունավետ համագործակցություն»,-նշված է առաքելության գրառման մեջ: