Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը Սիրիայում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը Սիրիայում հանդիպում է ունեցել երկրի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի, արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շեյբանիի և սիրիական հետախուզության ղեկավար Հոսեյն Սալամեի հետ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

Կողմերը քննարկել են Անկարայի և Դամասկոսի երկկողմ հարաբերությունները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել PKK/YPG կազմակերպության դեմ պայքարին, որը, ինչպես մյուս զինված խմբավորումները, ըստ կողմերի, պետք է վայր դնի զենքերը և ինտեգրվի Սիրիայի նոր քաղաքական համակարգին։  

Քննարկվել են նաև սահմանային անվտանգության ապահովման, սահմանային անցակետերի շահագործման, բանտերն ու ճամբարները, որտեղ պահվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամները, սիրիական իշխանությունների վերահսկողությանը փոխանցելու միջոցառումները։ 

Բացի այդ, կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ Իսրայելի հարձակումներին և Սիրիայի օդային տարածքի խախտումներին։

Բանակցությունների մասնակիցները կոչ են արել ամբողջությամբ վերացնել Սիրիայի դեմ բոլոր պատժամիջոցները և քննարկել սիրիացի փախստականների կամավոր և անվտանգ վերադարձն իրենց հայրենիք դյուրացնելու ուղիները:

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին