ԿԳՄՍՆ-ն կազմակերպում է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողով: Համաժողովի նպատակն է տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, հանրակրթական պետական չափորոշչի ներդրման գործընթացում միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը և խթանել մասնագիտական զարգացումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ 

Համաժողովի հանրապետական փուլը տեղի կունենա մայիսի 31-ին` ժամը 10.00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Ալ. Մանուկյան 1): 

Համաժողովի շրջանակում կանցկացվեն աշխատարաններ՝ «Նորարարական ուսուցման մեթոդներ», «Թվային գործիքների  և արհեստական բանականության օգտագործումը ուսուցման գործընթացում», «Խաղային մեթոդների ներդրումը ուսուցման  գործընթացում», «Միջառարկայական կապեր. նորարարական մոտեցումներ դասավանդման գործընթացում», «Սոցիալ հուզական զարգացում  ուսումնառության գործընթացում», «Գնահատման նոր մոտեցումների կիրառումը ուսուցման գործընթացում», «Ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացումը ուսուցման  գործընթացում» խորագրերով:   

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ։

Հայերեն

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված

Սեպտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել

Սեպտեմբերի 21-ին մի շարք պատմամշակութային վայրեր կաշխատեն մինչև ուշ երեկո

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցեր

Շենգավիթում 48-ամյա տղամարդու մեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա

Մեծ քանակությամբ սնդիկ կրող գերմանական սուզանավը բնապահպանական խնդիր է դարձել Նորվեգիայի համար

Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները