Մեկնարկում է «Դպրոցական լավագույն մինի այգի» հինգերորդ մրցույթը

4 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցության» հիմնարկի հետ համատեղ մեկնարկում են «Դպրոցականի հետ համատեղ լավագույն մինի այգի» ամենամյա  մրցույթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այս տարի մրցույթն անցկացվում է հինգերորդ անգամ՝ որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի անբաժանելի մաս։ 2021 թվականից մեկնարկած այս նախաձեռնությունը դպրոցների համար հարթակ է՝ ցուցադրելու իրենց ստեղծարարությունն ու նորարարությունը, տարածելու առողջ սննդի գաղափարախոսությունը, խթանելու գյուղատնտեսական կրթությունը: 

2025 թ. մրցույթն իրականացվում է «Դպրոցական այգու պահապանը» խորագրով։ Աշակերտներին առաջարկվում է մտածել իրենց այգու յուրօրինակ կախարդական պահապանի մասին, որը կպաշտպանի այգին և կօգնի խնամել այն։ Այս կերպարը կլինի այգու պաշտպանն ու դրա զարգացման խորհրդանիշը՝ դառնալով հետաքրքիր պատմությունների, հեքիաթների և այգիներում գունեղ ձևավորումների թեմա։

Երկու անվանակարգ՝ մեկ նպատակ

Նպատակ ունենալով ընդգրկել բոլոր հանրակրթական դպրոցներին՝ այս տարի ևս մրցույթը կանցկացվի երկու հիմնական անվանակարգերով․

  • Դպրոցական լավագույն մինի այգի․ այն դպրոցների համար, որոնք ունեն այգի հիմնելու դպրոցին մոտ տարածք և պայմաններ
  • Լավագույն այգին՝ պատուհանագոգին․ այն դպրոցների համար, որոնք չունեն դպրոցամերձ հարմար տարածք, սակայն կարող են ստեղծագործաբար ձևավորել փոքր այգիներ դպրոցի պատերի ներսում։

Մրցանակներ 

  • «Դպրոցական լավագույն  մինի այգի» անվանակարգի հաղթողը կստանա 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ դպրոցական այգին ընդլայնելու կամ բարելավելու նպատակով։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան այգեգործական գործիքներ կամ խոհանոցային սարքավորումներ։
  • «Լավագույն այգին` պատուհանագոգին» անվանակարգի հաղթողը կստանա արժեքավոր մրցանակ՝ նախագծի շարունակականությանն ու զարգացմանը նպաստելու համար։

Նախատեսվում են նաև հատուկ անվանակարգեր՝ մրցույթի ամենաօրինակելի կամ ստեղծագործական նախագծերն առանձնացնելու համար։ Բոլոր հաղթողները և անվանակարգերում առաջադրված մասնակիցները կստանան շնորհակալագրեր։

Ժամկետներ 

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով․

  • 1-ին փուլ․ դպրոցները պետք է լրացնեն և ներկայացնեն գրանցման հայտ՝ մրցույթին մասնակցելու համար. գրանցման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 1-ն է։
  • 2-րդ փուլ՝ մրցույթին մասնակցող դպրոցները պետք է պատրաստեն և ներկայացնեն ամբողջական փաթեթ: Փաթեթում պետք է  ներկայացված լինի մինի  այգի կամ կամ պատուհանագոգի այգի ստեղծելու և խնամելու  իրենց աշխատանքը՝ ընդգծելով կայուն գյուղատնտեսության, թիմային աշխատանքի և առողջ սննդի արժեքները։

 Փաթեթների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 1-ն է։

Հաղթողների անունները կհրապարակվեն 2026 թվականի փետրվարին։

Ինչպես մասնակցել

Այն դպրոցները, որոնք ցանկանում են մասնակցել մրցույթին, կարող են գտնել մանրամասն տեղեկատվություն՝ ներառյալ մրցույթի ամբողջական ուղեցույցը, պայմանները և գրանցման պահանջները հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կազմակերպիչների կողմից խորհրդատվություն ստանալու համար  անհրաժեշտ է կապ հաստատել minigarden.armenia@gmail.com  էլեկտրոնային փոստի միջոցով:

Նորություններին և թարմացումներին կարելի է  ծանոթանալ՝ հետևելով մրցույթի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

Հայերեն

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված

Սեպտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել

Սեպտեմբերի 21-ին մի շարք պատմամշակութային վայրեր կաշխատեն մինչև ուշ երեկո

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցեր

Շենգավիթում 48-ամյա տղամարդու մեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա

Մեծ քանակությամբ սնդիկ կրող գերմանական սուզանավը բնապահպանական խնդիր է դարձել Նորվեգիայի համար

Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները