Մարզեր

Երանոս գյուղում դպրոցական նոր շենք է կառուցվում

2 րոպեի ընթերցում

Երանոս գյուղում դպրոցական նոր շենք է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում 2025 թվականի ապրիլից մեկնարկել և ընթանում են թիվ 2 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Ասլի Գրիգորյանը, շինարարական աշխատանքներն ընթանում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիարդ 490 միլիոն 813 հազար դրամ։ Նոր դպրոցական շենքը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Դպրոցական նոր շենքը կառուցվում է հին դպրոցի տեղում։ Այս պահին ընթանում են քանդման աշխատանքները։ 

288 տեղանոց նոր դպրոցը նախագծով լինելու է երկհարկ և եռահարկ կառույց, 4 մասնաշենքով,  8900 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Երկու մասնաշենքերը լինելու են եռահարկ, 1-ը՝ երկհարկ, իսկ 1 մասնաշենքը լինելու է մարզադահլիճը։  

Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի դասաժամերը կազմակերպվում են Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքում։ 

2025 թվականի մայիսի 20-ի դրությամբ Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոց են հաճախում 236 աշակերտ։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է  «Վի Քեյ Գրուպ» ընկերությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում