Ինչ աշխատանքներ են կատարվում ԵԱՏՄ-ի տարածքում բարձրակարգ մասնագետների աշխատանքային միգրացիան հեշտացնելու համար. մանրամասնում է ԵՏՀ կոլեգիայի անդամը

6 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ի ներսում բարձրակարգ մասնագետների աշխատանքային միգրացիան հեշտացնելու նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ Միության մասին պայմանագրում, որոնք վերաբերում են կրթության փաստաթղթերի ճանաչմանը աշխատանքային գործունեության իրականացման համար։ 

Այս մասին Մոսկվայում  «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է ԵՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Բախիթ Սուլթանովը: «Առաջին հերթին պայմանագրից հանվել է այն պահանջը, ըստ որի ուսուցիչները և իրավաբանները պետք է անցնեն կրթության փաստաթղթերի ճանաչման ընթացակարգ։ Այժմ նրանց կրթության փաստաթղթերը ԵԱՏՄ-ի անդամ պետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար ճանաչվում են ավտոմատ կերպով։ Երկրորդ, ընդունվել է փոփոխություն, որը նախատեսում է ԵԱՏՄ-ի շրջանակներում գիտական աստիճանների և գիտական կոչումների փաստաթղթերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ միջազգային պայմանագրերի կնքում։ Սրա արդյունքում ստորագրվել է «ԵԱՏՄ անդամ պետություններում գիտական աստիճանների փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի մայիսի 2-ից։ Այն ուղղված է բարձրակարգ մասնագետների շարժունակության բարձրացմանը և ԵԱՏՄ-ի շրջանակներում գիտաարտադրական համագործակցության զարգացմանը։ Այժմ մշակվում է նմանատիպ համաձայնագիր նաև գիտական կոչումների ճանաչման վերաբերյալ»,- նշել է Սուլթանովը։ 

Ըստ Սուլթանովի՝ ներկայում աշխատանքի շուկայում տեղի են ունենում նշանակալի փոփոխություններ, հայտնվում են զբաղվածության նոր ձևեր։ Նման ձևերից մեկը, որը որպես փորձարարական ծրագիր ներդրվել է Ռուսաստանի Դաշնությունում, ինքնազբաղվածությունն է։ 

Այս զբաղվածության ձևը հասանելի է նաև Միության երկրների քաղաքացիների համար։ «Պետք է նշել, որ «ինքնազբաղված» գործունեությունը պահանջված է մեր քաղաքացիների շրջանում։ Այժմ լուծում է պահանջում նրանց մնալու ժամկետի երկարաձգման հարցի ֆորմալացումը, որի վրա ներկայում աշխատում է Հանձնաժողովը՝ Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ համագործակցելով։ Նոր զբաղվածության ձևերին են դասվում նաև հեռավար աշխատանքը և հարթակային զբաղվածությունը, որոնք առաջացել են վերջին տարիներին՝ թվային տեխնոլոգիաների զարգացման արդյունքում։ Դրանք զարգանում են ավելի արագ, քան իրավական բազան, ինչը խնդիրներ է առաջացնում աշխատանքի իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների (աշխատողներ, գործատուներ, պետական մարմիններ) համար»,- նշել է նախարարը։

 Մեր զրուցակցի խոսքով՝ ներկայում գործող ԵԱՏՄ իրավական կարգավորումները նման աշխատանքային հարաբերություններ չեն կարգավորում։ Օրինակ՝ պայմանագրի համաձայն, «աշխատանքային գործունեությունը» նշանակում է աշխատանքային կամ քաղաքացիական իրավական պայմանագրի հիման վրա իրականացվող գործունեություն՝ աշխատանքի երկրի տարածքում և նրա օրենսդրությանը համապատասխան։ Հետևաբար, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անդամ երկրների հետ քննարկում է ԵԱՏՄ իրավունքի արդիականացման նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով աշխատանքի շուկայում նոր զբաղվածության ձևերի ի հայտ գալը, մասնավորապես՝ «աշխատանքային գործունեություն», «ԵԱՏՄ անդամ պետության աշխատող» և այլ հասկացությունները ընդլայնելու ուղղությամբ։ 

Անդրադառնալով սոցիալական ապահովության հարցին՝ Սուլթանովը նշել է, որ ԵԱՏՄ-ի պայմանագրով ամրագրված են Միության անդամ պետությունների աշխատողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքները սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության) ոլորտում՝ ներառյալ ժամանակավոր անաշխատունակության և մայրության դեպքերում պարտադիր ապահովագրությունը, աշխատանքային պատահարների և հիվանդությունների պարտադիր ապահովագրությունը, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրությունը։

Սոցիալական ապահովությունը (սոցիալական ապահովագրությունը) տրամադրվում է Միության անդամ երկրների աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին նույն պայմաններով և նույն կարգով, ինչ աշխատանքի երկրի քաղաքացիներին։ «ԵԱՏՄ պայմանագրով որոշվել է, որ Միության անդամ պետությունների աշխատողների աշխատանքային (ապահովագրական) ստաժը հաշվարկվում է ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժի մեջ սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության) նպատակներով՝ բացի կենսաթոշակային ապահովագրությունից, աշխատանքի երկրի օրենսդրության համաձայն։ 

Բացի այդ, պայմանագրով սահմանվել է Միության անդամ երկրների աշխատողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքը՝ աշխատանքի երկրում անհետաձգելի և շտապ բժշկական օգնության անվճար ստացման համար»,- նշել է նախարարը և ավելացրել, որ աշխատողները կարող են օգտվել պետական պարտադիր բժշկական ապահովագրության համակարգերից ԵԱՏՄ այն երկրներում, որտեղ նման համակարգեր գործում են, մասնավորապես՝ Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում։

Ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ երկրների հետ միասին մշակում է հարցեր, որոնք վերաբերում են աշխատողների ընտանիքի անդամների բժշկական օգնության լիարժեք մատչելիությանը՝ համաձայն ԵԱՏՄ պայմանագրի։ ԵԱՏՄ-ի ձևավորման ժամանակ պետությունները սահմանել են աշխատողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության իրավունքները, իսկ այդ ոլորտում քաղաքացիների իրավունքների հետագա ընդլայնումը գտնվում է Միության երկրների ազգային իրավասության շրջանակում։ 

Հայերեն Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին