Մեկնարկեց «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչը. Հայաստանի ներկայացուցիչ Պարգը ելույթ կունենա 18-րդը

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի Բազել քաղաքի St. Jacobshalle արենայում մայիսի 17-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի եզրափակիչը, որն ուղիղ հեռարձակում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ Պարգը Survivor երգով հանդես կգա 18-րդը։

Հայաստանից բացի եզրափակիչում են նաև Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Էստոնիան, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Ավստրիան, Իսլանդիան, Լատվիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Իտալիան, Լեհաստանը, Գերմանիան, Հունաստանը, Շվեյցարիան, Մալթան, Պորտուգալիան, Դանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Սան Մարինոն, Ալբանիան:

Սփյուռքից Պարգի օգտին քվեարկելու համար հարկավոր է 18 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված կարճ համարին: Եզրափակիչ փուլում քվեարկում են «Եվրատեսիլ»-ին մասնակցող բոլոր երկրները: 

Քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն: 

Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկալել է մի քանի անգամ։ Առաջին անգամ՝ 1956-ին: Այն կազմակերպվել է երկրի իտալախոս Լուգանո քաղաքում, 1989 թվականին «Եվրատեսիլ»-ը կայացել է ֆրանսախոս Լոզանում, իսկ այժմ երաժշտական ​​մրցույթն առաջին անգամ տեղի կունենա երկրի գերմանախոս մասում։

Հայերեն

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը