Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Տիրանայում տեղի է ունեցել Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պետր Ֆիալայի հանդիպումը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները կարևորել են Հայաստանի ու Չեխայի միջև քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը, ինչպես նաև տնտեսական համագործակցության խորացումը։

Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցերի: 

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ նախաձեռնած քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նպատակն ու սկզբունքները:

Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ կապերի զարգացմանն ուղղված իրենց հանձնառությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում