Ռուսաստան

ՌԴ-ն հերթական անգամ չի պատասխանել անվերապահ հրադադարի առաջարկին՝ դրանով ցույց տալով, որ պատրաստ չէ խաղաղության․ Մակրոն

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն հերթական անգամ չի պատասխանել անվերապահ հրադադարի առաջարկին՝ դրանով ցույց տալով, որ պատրաստ չէ խաղաղության․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը հերթական անգամ մերժել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի կողմից ներկայացված անվերապահ հրադադարի առաջարկը՝ դրանով իսկ ցույց տալով, որ պատրաստ չէ խաղաղության։

«Մենք հենց նոր Ալբանիայից զրուցեցինք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախագահ Պուտինը հերթական անգամ չպատասխանեց ամերիկացիների կողմից արված և Ուկրաինայի ու եվրոպացիների աջակցությամբ ներկայացված հրադադարի առաջարկին։ Հրաժարվելով հրադադարից և Ուկրաինայի հետ երկխոսությունից՝ Ռուսաստանը ցույց է տալիս, որ չի ցանկանում խաղաղություն և փորձում է ժամանակ շահել՝ շարունակելով պատերազմը», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մակրոնը X-ի իր էջում։

Նրա խոսքով՝ նման պայմաններում, երբ Եվրոպական քաղաքական համայնքը հավաքվել է Տիրանայում գագաթնաժողովի համար, Ֆրանսիան կշարունակի համակարգել իր քայլերը եվրոպացի գործընկերների, Միացյալ Նահանգների և կամավորների կոալիցիայի հետ՝ մշակելու համաձայնեցված պատասխան գործողություններ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում