Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, Վահե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին արդյունավետ համագործակցության համար, որի արդյունքում 2024 թվականին Հայաստանին ուղղված ՎԶԵԲ ներդրումները հասել են ռեկորդային՝ 400 մլն եվրո սահմանաչափի: 

Անդրադառնալով ՎԶԵԲ կապիտալի մեծացման գործընթացին Հայաստանի մասնակցության թեմային, Վահե Հովհաննիսյանն ընգծել է Հայաստանի՝ կառույցի առաքելությանը սատարելու պատրաստակամության մասին:

Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ՎԶԵԲ առանձին մասնագիտական թիմերի հետ և քննարկել ՀՀ պորտֆելում առկա կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի առաջընթացը, ինչպես նաև առկա խնդիրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում