Մեծ Բրիտանիայում միլիարդատերերի թիվը նվազել է, Չարլզ 3-րդ թագավորի կարողությունն՝ աճել

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի միլիարդատերերի թիվը նվազել է, մինչդեռ թագավոր Չարլզ 3-րդի անձնական կարողությունն աճել է՝ հավասարվելով նախկին վարչապետ Ռիշի Սունակի և նրա կնոջ՝ Ակշատա Մուրտիի կարողությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Sunday Times Rich List 2025 վարկանիշային աղյուսակը։

Մեծ Բրիտանիայի 350 ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակում գրանցվել է միլիարդատերերի թվի աննախադեպ անկում։ 2024 թվականի համեմատ Բրիտանիայի միլիարդատերերի թիվը պակասել է 9-ով՝ 165-ից հասնելով 156-ի, ինչը Sunday Times Rich List-ի 37-ամյա պատմության ընթացքում ամենամեծ անկումն է։

Միևնույն ժամանակ, 2024 թվականի ընթացքում թագավորի կարողությունն աճել է 30 միլիոն ֆունտ ստեռլինգով՝ հասնելով 640 միլիոն ֆունտի, ինչի շնորհիվ նրա դիրքը բարձրացրել է 20 հորիզոնականով. թագավորը Սունակի և Մուրտիի հետ միասին զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց շարքում 258-րդ տեղը։

Ի դեպ, թագավորի կարողության աճը նրան դարձրել է ավելի հարուստ, քան նրա մայրը՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհին։ Չարլզ 3-րդի կարողությունը 270 միլիոն ֆունտով ավելի է հանգուցյալ թագուհու կարողությունից։

Ցուցակը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է Հինդուջա ընտանիքը, որին պատկանում է հնդկական Hinduja Group կորպորացիան, որի կարողությունը, չնայած անկմանը, գնահատվում է ավելի քան 35 միլիարդ ֆունտ ստեռլինգ։

Ամենահարուստ բրիտանացիների ցուցակում են նաև Ֆորմուլա 1-ի չեմպիոն սըր Լյուիս Հեմիլթոնը, Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները, սըր Էլթոն Ջոնը։ 

40 տարեկանից ցածր ամենահարուստ բրիտանացիների ենթացուցակում են երգչուհի Դուա Լիպան, երգիչներ Հարի Սթայլզը և Էդ Շիրանը։

Հայերեն

Հայաստանի դեսպանն ու Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսը հանդիպել են ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներին

Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի պատճառները պարզելու համար ներքին հետաքննություն կանցկացվի

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ

Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին

Մեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ափերից 11 կմ հեռավորության վրա հարվածների ենթարկված լցանավի մասին

Նեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-ի

Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան