Թուրքիա

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ստամբուլում մեկնարկել են ՌԴ-Ուկրաինա ուղիղ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով թուրքական հեռուստաալիքների հեռարձակումները։

Մինչ այդ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հանդիպել է ԱՄՆ ներկայացուցչի հետ։ Ըստ BBC-ի տվյալների՝ Մեդինսկին զրուցել է ԱՄՆ քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնի հետ:

Նրանց զրույցի մանրամասները չեն հաղորդվում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մոսկվայի, Անկարայի և Կիևի ներկայացուցիչների հանդիպումը կնախագահի գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը։

Հանդիպման սկզբում Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Անկարան կարևոր է համարում, որ կողմերը լսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ խաղաղություն հաստատելու կոչերը, սակայն, ըստ նրա, Մոսկվայի և Կիևի պատվիրակություններն իրենք պետք է որոշեն՝ հասնել խաղաղության թե՞ շարունակել «ավերիչ հակամարտությունը»։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում