Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելուն

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 15-ին Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելուն, և որ Թեհրանը «որոշ առումով» համաձայնել է պայմաններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք Իրանի հետ լուրջ բանակցությունների մեջ ենք երկարաժամկետ խաղաղության համար, - ասել է Թրամփը։ - Մենք մոտ ենք, գուցե, համաձայնության հասնելուն՝ առանց ստիպված լինելու դիմել որոշակի քայլի։ Դա անելու երկու քայլ կա՝ շատ սիրալիր քայլ և շատ բռնի քայլ, բայց ես չեմ ուզում դա անել երկրորդ եղանակով»։

Այնուամենայնիվ, բանակցություններից տեղյակ իրանցի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ քննարկումներում դեռ որոշակի բացեր կան լրացնելու։

Մայիսի 11-ին Օմանում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլը։ Կողմերի միջև առաջիկայում նոր բանակցություններ են սպասվում։

NBC News-ի հետ հարցազրույցում Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին մայիսի 14-ին հայտնել էր, որ Իրանը պատրաստ է համաձայնել ԱՄՆ-ի հետ գործարքի՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Ըստ Շամխանիի՝ Իրանը պատրաստ է խոստանալ, որ երբեք միջուկային զենք չի մշակի, կազատվի բարձր հարստացված ուրանի պաշարներից և կհամաձայնի ուրանը հարստացնել միայն մինչև ավելի ցածր մակարդակի, որն անհրաժեշտ է քաղաքացիական նպատակներով օգտագործման համար, ինչպես նաև թույլ կտա, որ այդ գործընթացը վերահսկեն միջազգային տեսուչները։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում