46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։

Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։

«Ուսուցչական համաժողովների առանցքում կարմիր թելով մշտապես պահում ենք կրթության ազդեցությունը պետականության, մեր երկրի հզորացման գործում. դա անհերքելի է: Որքան ուժեղ և արդյունավետ կրթություն ունենանք, այնքան մեր երկիրը հզորանալու է: Այս հարթակը շատ կարևոր է, քանի որ ստեղծում է հնարավորություն՝ կիսվելու ուսումնական տարվա ընթացքում դպրոցներում իրականացված ծավալուն աշխատանքների արդյունքում կուտակած փորձով և նորարարական գաղափարներով: Հուսով եմ՝ համաժողովի շրջանակում նախատեսվող զեկույցները քննարկումների առիթ կդառնան, կօգնեն հասկանալ, թե ինչ ընդհանրական խնդիրների եք բախվել և ինչ հաջողություններ եք արձանագրել: Ակնհայտ է՝ դպրոցները հիմա ավելի մեծ աշխատանք են իրականացնում, քան առաջ: Չափորոշչի ներդրումն իր հետ բերում է գործընթացներ, որոնք լրացուցիչ ջանք, ժամանակ և աշխատանք, ինչպես նաև նոր փորձ են ենթադրում, մասնավորապես՝ նախագծային աշխատանքների առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արաքսիա Սվաջյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի հանրապետական ամփոփիչ աշխատաժողովը տեղի կունենա մայիսի 31-ին: Ի թիվս այլ միջոցառումների՝ կանցկացվեն նաև պանելային քննարկումներ ոլորտային փորձագետների մասնակցությամբ: Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ մարզային փուլերից կընտրվեն որոշ զեկույցներ և կներկայացվեն հանրապետական փուլում:

«Վստահ եմ՝ այն ցանցային համագործակցությունը, որ ստեղծվում է մենթոր դպրոցների հետ աշխատանքի շրջանակում, ձեզ օգնում է ինչպես չափորոշչի ներդրման ընդհանրական աշխատանքների շուրջ համագործակցություն ձևավորել, այնպես էլ ոլորտային առանձին առարկայախմբերով աշխատանքներն իրականացնելիս և խնդիրների բախվելիս լուծումներ գտնել»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու արդյունավետ քննարկում մաղթել աշխատաժողովի մասնակիցներին:

Համաժողովի ուղղություններն են՝ նորարարական ուսուցման մեթոդներ՝ թվային գործիքների և արհեստական բանականության օգտագործումը ուսուցման գործընթացում,   խաղային մեթոդների ներդրումը, միջառարկայական կապեր՝ նորարարական մոտեցումներ դասավանդման գործընթացում, սոցիալ-հուզական զարգացում ուսումնառության գործընթացում, գնահատման նոր մոտեցումների կիրառում, ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացում ուսուցման գործընթացում։  

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում