Գիտություն

«Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը». գիտահանրամատչելի սեմինար՝ ՀՀ ԳԱԱ-ում

2 րոպեի ընթերցում

«Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը». գիտահանրամատչելի սեմինար՝ ՀՀ ԳԱԱ-ում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան պող., 24)  մայիսի 16-ին ժամը 15:00-ին,տեղի կունենա «Գիտությունն այսօր» սեմինարների շարքի 2025 թվականի առաջին սեմինարը՝ «Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը» թեմայով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, սեմինարի ժամանակ կներկայացվեն տիեզերքի ուսումնասիրման հեռանկարային ուսումնասիրությունները, վերջին տարիների գիտական արդյունքները։ Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, Հայ-Ռուսական համալսարանի կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, «Հայկական տիեզերական ֆորում» հիմնադրամի ղեկավար, AMADEE-24 առաքելության համաղեկավար Հայկ Ասլանյանը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ 

«Գիտությունն այսօր» սեմինարների շարքը ՀՀ ԳԱԱ-ն նախաձեռնել է երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով։ Սեմինարներին  կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողներ, ավագ դպրոցների աշակերտներ։ 2025 թվականի դեկտեմբերին սեմինարների ակտիվ մասնակիցները կստանան վկայականներ:

Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում