Փեզեշքիանը Թրամփին անվանել է «միամիտ»՝ դատապարտելով նրա մեղադրանքները Թեհրանի հասցեին

3 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրուկ է արձագանքել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի՝ Էր Ռիադում ունեցած ելույթին, որում Թրամփը մեղադրել է Իրանի առաջնորդներին վատ կառավարման և Մերձավոր Արևելքի ապակայունացման մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tehran Times-ը։

Փեզեշքիանը կտրականապես մերժել է մեղադրանքները՝ մեղքը բարդելով Վաշինգտոնի և նրա դաշնակիցների վրա։

«Մեկ տարվա ընթացքում Գազայում ռումբերի և հրթիռների տակ մե՞նք ենք սպանել վաթսուն հազար կանանց և երեխաների։ Մե՞նք ենք կտրել ջուրը, հացը և դեղորայքը այդ խեղճ մարդկանցից։ Մե՞նք ենք սպառնալիքը», - նշել է նա Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում ունեցած ելույթում։

«(Թրամփը) միամիտ է, եթե կարծում է, թե կարող է գալ մեր տարածաշրջան, սպառնալ մեզ և հույս ունենալ, որ մենք կնահանջենք: Մենք երբեք բանակցության չենք դնի մեր արժանապատվությունը: Սա յուրաքանչյուր իրանցու արյան մեջ է», - ասել է Փեզեշքիանը։

Նա նաև նշել է, որ Թրամփը հույս ունի ապամոտիվացնել իրանցիներին և պառակտումներ ստեղծել երկրի ներսում:

«Դուք այդ նպատակին կհասնեք միայն ձեր երազներում: Իրանը կշարունակի իր առաջընթացը՝ համաձայնագրով կամ առանց դրա, - ասել է նա։ - Դուք փորձել եք Իրանին ծնկի բերել վերջին 47 տարիների ընթացքում։ Մենք գոյություն ունենք հազարավոր տարիներ և կգոյատևենք նաև առաջիկա տարիներին»։

Փեզեշքիանը նաև հիշեցրել է Թրամփին, որ ինքն էր 2020 թվականին հրամայել սպանել Իրանի գլխավոր ռազմական հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին։ 

«Սոլեյմանին այն մարդն էր, որը դեմ էր «Իսլամականը պետությանը», որին դուք մարզել, աջակցել և սնել եք: Եվ հիմա դուք պնդում եք, որ հաղթել եք նրանց», - նշել է նա: 

Փեզեշքիանը շեշտել է, որ այն ճնշումը, որ գործադրվել է Իրանի վրա, «եթե գործադրվեր որևէ այլ երկրի վրա, այն 24 ժամ էլ չէր գոյատևի»։

Մասուդ Փեզեշքիանն Իրանի նախագահի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի ամռանը։ Նա պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել առանց սպառնալիքների և ճնշումների։

Չնայած Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին, ԱՄՆ վարչակազմը շարունակում է պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։

Իրան

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Չինաստանի նկատմամբ

Հայերեն Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն