Մեկնարկեց «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակ Պարգը ելույթ կունենա 5-րդը
2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի Բազել քաղաքի St. Jacobshalle արենայում մայիսի 15-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որն ուղիղ հեռարձակում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ Պարգը Survivor երգով հանդես կգա 5-րդը։
Երկրորդ կիսաեզրափակիչում Հայաստանից բացի ելույթ կունենան Ավստրալիան, Մոնտենեգրոն, Իռլանդիան, Լատվիան, Ավստրիան, Հունաստանը, Լիտվան, Մալթան, Վրաստանը, Դանիան, Չեխիան, Լյուքսեմբուրգը, Իսրայելը, Սերբիան, Ֆինլանդիան, ինչպես նաև «Մեծ հնգյակ»-ի անդամներ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ «Մեծ հնգյակ»-ի երկրներն առանց քվեարկության են անցնում եզրափակիչ փուլ, քանի որ մրցույթի հիմնադիրներից են:
Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 05 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկել կարող են երկրորդ կիսաեզրափակչին մասնակցող բոլոր երկրները։ Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:
Քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն:
Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին։
Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկալել է մի քանի անգամ։ Առաջին անգամ՝ 1956-ին: Այն կազմակերպվել է երկրի իտալախոս Լուգանո քաղաքում, 1989 թվականին «Եվրատեսիլ»-ը կայացել է ֆրանսախոս Լոզանում, իսկ այժմ երաժշտական մրցույթն առաջին անգամ տեղի կունենա երկրի գերմանախոս մասում։