Կառավարությունը կկարողանա ռազմական նշանակության արտադրանքն օգտագործել ռազմարդյունաբերության զարգացման նպատակով

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում ներկայացվեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծ, որով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել կառավարության լիազորությունը՝ պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը տրամադրելու ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 15-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նախագիծը ռազմավարական առումով առանցքային նշանակություն ունի՝ պայմանավորված ՀՀ առջև ծառացած անվտանգային մարտահրավերներով։  

«Ռազմարդյունաբերական ոլորտը պետք է դառնա մեր ազգային անվտանգության հիմնասյուներից մեկը։ Առանց դրա հնարավոր չէ ապահովել ինքնաբավություն, իսկ դրա համար անհրաժեշտ է ամուր օրենսդրական հիմք»,- ասաց Սարգսյանը։

Նախագծով առաջարկվում է օրենքը համալրել նոր՝ 4․1 գլխով, որով կառավարությանը կտրամադրվի իրավասություն՝ որոշելու ռազմական արտադրանքի տրամադրումը նոր արտադրատեսակների մշակման, արդիականացման, նորոգման կամ փորձարկման նպատակով։ Նման գործարքները կկատարվեն լիազորված մարմնի միջոցով՝ կառավարության որոշման հիման վրա։

«Այս փոփոխությունը կնպաստի ոչ միայն ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը, այլ նաև գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների խթանմանը, տեղական ինովացիաների առաջխաղացմանը և պետական ռեսուրսների վերահսկելի ու արդյունավետ կիրառմանը»,- նշեց Տրդատ Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ նախագծի իրականացումը չի պահանջում լրացուցիչ բյուջետային ծախսեր, և այն մշակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Փոփոխությունները բխում են կառավարության 2021-2026 թթ. ծրագրային դրույթներից, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական ներուժի զարգացման, արտադրական շղթայի ամբողջական ապահովման և տեղական հնարավորությունների ընդլայնման ուղղություններից։

Ըստ օրենսդիրի՝ առաջարկվող փոփոխությունից ակնկալվող հիմնական արդյունքներն են․ տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնում, պետական ռեսուրսների նպատակային օգտագործում, նորարարության խթանում ռազմարդյունաբերության ոլորտում, պաշտպանական անկախության աստիճանական խորացում։

Հայերեն English

Հունաստանում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «Դուրղութին հիշում է Շրջափակումը» խորագրով հիշատակի միջոցառմանը

Կալասը հայտարարել է, որ Մոլդովան «Աճի ծրագրի» շրջանակում կստանա 157 միլիոն եվրոյի չափով նոր մասնաբաժին․ Moldpres

Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածներից Սև ծովում զոհվել է քաղաքացիական նավի նավապետը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/10/26

Ասիական ինդեքսներ - 05/10/26

Մեկնարկել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն

Կենսաչափական ծառայությունների մատուցումը՝ ժամանակակից պայմաններում և նոր հասցեներում․ նոյեմբերի 1-ից կգործեն 14 նոր գրասենյակներ

Բուլղարիայի փոխվարչապետը 30-ամսյա ժամկետ է սահմանել երկրում Rheinmetall-ի գործարանի կառուցման համար. BTA

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հետևանքով կասեցվել է «Սիթի» ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը