Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի են ունեցել հանդիպումներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի տարբեր  բնակավայրերում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մտահոգող խնդիրների մասին հերթական անգամ իրազեկվելու և դրանց լուծմանն ընթացք տալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ  մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունների պետերը, մարզի համայնքապետարանների, միասնական սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների, ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժինների պատասխանատուների հետ համագործակցված հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղից Վարդենիս և Մարտունի համայնքներում վերաբնակություն հաստատած ընտանիքների ներկայացուցիչների հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպումները  վարել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, որոնց ընթացքում բանախոսները լսել և պատասխանել են մեր հայրենակիցների կողմից բարձրացված հարցերին, որոնք հիմնականում առնչվել են բնակարանային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, անձնագրային և այլ բնույթի թեմաներին։

Նմանատիպ հանդիպումներ առաջիկայում  տեղի կունենան նաև մարզի Ճամբարակ, Գավառ, Սևան  համայնքներում։ 

Հայերեն

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է