Աշխարհ

ՄԱԿ-ը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման կողմերին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման կողմերին

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման կողմերին։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում արված հայտարարությանը։

«ՄԱԿ-ը պատրաստ է կողմերին ցանկացած աջակցություն ցուցաբերել: Եթե կողմերը համաձայնվեն, նրանք դրա մասին կխնդրեն ՄԱԿ-ին: Բայց, ակնհայտ է, որ դա մեզանից կախված չէ», -ասել է Գուտերեշը։ 

Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ուկրաինայում հրադադարի և զինադադարի հաստատումը «առաջընթացի կարևոր քայլ կլիներ»։ 

«Սակայն ես գիտակցում եմ, որ սա դյուրին գործ չի լինելու», - հավելել է Անտոնիո Գուտերեշը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում