Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուկրաինական հակամարտությունում խաղաղության հնարավորության պատուհան է տեսնում

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուկրաինական հակամարտությունում խաղաղության հնարավորության պատուհան է տեսնում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Թուրքիայում կայացած բանակցություններից հետո ասել է, որ այժմ ուկրաինական հակամարտությունում խաղաղության ուղղությամբ առաջընթացի իրական հնարավորությունների պատուհան կա: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Հիանալի հանդիպում ունեցա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ նախապատրաստվելով հաջորդ ամսին կայանալիք մեր գագաթնաժողովին, որը կոչված է ամուր պահել կազմակերպությունը: Թուրքիան հավատարիմ և ուժեղ դաշնակից է: Մենք նաև քննարկեցինք ռուս-ուկրաինական հակամարտությունը, որտեղ իրական հնարավորությունների պատուհան է բացվել դեպի խաղաղություն տանող առաջընթացի համար»,- հայտնել է Ռյուտեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում