Դդմաշեն գյուղում բացվել է Հայրենական մեծ պատերազմում զոհված և անհետ կորած 213 դդմաշենցու չորս հուշատախտակ

2 րոպեի ընթերցում

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության օրը, Սևան համայնքի Դդմաշեն գյուղի կենտրոնում գտնվող հերոսների հիշատակին նվիրված հուշախաչքարի և հուշարձանի տարածքում, հանդիսավորությամբ բացվել են Հայրենական մեծ պատերազմում զոհված և անհետ կորած 213 դդմաշենցիների անունները հավերժացնող չորս հուշատախտակները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, հուշատախտակների տեղադրման նախաձեռնության հեղինակը ծնունդով դդմաշենցի Արամ Ֆահրադի Սողոմոնյանն է: 

Զոհված և անհետ կորած դդմաշենցիների անունները հավերժացնող հուշատախտակների բացմանը ելույթով հանդես են եկել Դդմաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանը, հուշատախտակների նախաձեռնության հեղինակ Արամ Սողոմոնյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, Դդմաշենի գրադարանի տնօրեն Ֆլորա Գրիգորյանը:

Արամ Սողոմոնյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել բոլորին՝ օրվա միջոցառումներին մասնակցելու համար և այն բոլոր մարդկանց, ովքեր աջակցել են իրեն այս կարևոր գործում՝ հանձինս Դդմաշենի բնակիչ Վիգեն Եղիազարյանի:

«Արամ Սողոմոնյանը հայ գրող, հասարակական գործիչ, մանկավարժ, մատենագիր և բանահավաք, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Դդմաշեն գյուղի պատմության և մշակույթին նվիրված գրքերի հեղինակ, Դդմաշենի պատվավոր քաղաքացի Ֆահրադ Սողոմոնյանի որդին է, ով իր հոր ցանկությունն այսօր իրականություն է դարձրել:

Ֆահրադ Սողոմոնյանի նախաձեռնությամբ, իր կենդանության օրոք Դդմաշենի կենտրոնում տեղադրվել է զոհված ազատամարտիկների, իսկ Սուրբ Թադևոս եկեղեցու բակում՝ 1937 և 1949 թվականներին անհիմն բռնադատված դդմաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձաններ: 

Արամ Սողոմոնյանի և իր ընտանիքի նախաձեռնությամբ Դդմաշենի մուտքի մոտ տեղադրվել է նաև Դդմաշեն անունը կրող հուշարձանը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: 

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռազմաճակատ է մեկնել  538 դդմաշենցի։ 

Դդմաշենից պատերազմին մասնակցել է  մեկ մայոր, 4 կապիտան, 24 լեյտենանտ, 37 սերժանտ։ 

Հայերեն

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը