Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

2 րոպեի ընթերցում

Ամստերդամի սիրտ հանդիսացող Սուրբ Նիկողայոսի տաճարում մայիսի 10-ին տեղի է ունեցել մեծանուն հայ մտածող, բանաստեղծ ու աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու բարձրաքանդակ հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքի հոգևոր ու մշակութային առաջնորդներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նիդեռլանդական օրագիր»-ը տեղեկացնում է, որ էկումենիկ այս հանդիսության ընթացքում հանդիսատեսը լսել է Հաառլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմի առաջնորդ Յան Հենդրիքս եպիսկոպոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի, Ամստերդամի դեկան Էրիկ Ֆենիսի, ինչպես նաև նախաձեռնության հեղինակներ՝ «Սուրբ Գրիգոր Նարեկացի Ամստերդամ» հիմնադրամի ղեկավար Վահան Ավագյանի և Համահայկական աշխարհագրական ընկերության նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանի ուղերձները։

Մասնակիցները շեշտել են հուշատախտակի պատմական ու հոգևոր նշանակությունը՝ այն համարելով հայ համայնքի և Ամստերդամի միջև կապերի ամրապնդման խորհրդանիշ։ Նշվել է, որ Նարեկացու պատկերով այս հուշարձանը կդառնա հայրենիքից հեռու ապրող հայերի համար ուխտավայր, ինչպես նաև կգրավի Նիդեռլանդներ այցելող հայազգի զբոսաշրջիկների ու տեղացիների ուշադրությունը։

Ըստ աղբյուրի՝ Սուրբ Նիկողայոսի տաճարի՝ քաղաքի կենտրոնում գտնվելու առանձնահատկությունը հնարավորություն կտա այցելուներին ոչ միայն ծանոթանալ հայ մշակույթի խորհրդանիշներին, այլև մոմ վառել՝ հարգանքի տուրք մատուցելով Նարեկացու անմահ գրական ժառանգությանը։

«Այսօր մեր համայնքի սրտում մի նոր էջ է բացվում։ Սուրբ Գրիգոր Նարեկացին, իր համընդհանուր մարդասիրական ու հոգևոր ուղերձով, կմիացնի մշակութային կամուրջներ Հայաստանի և Նիդեռլանդների միջև», – ասել է Վահան Ավագյանը։

Միջոցառումը ավարտվել է հավատացյալների համատեղ աղոթքով և տաճարում Նարեկացու պատկերին մոմեր վառելու ավանդական արարողությամբ։ 

Հայերեն Русский Türkçe

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները