Նպատակը խաղաղության հաստատումն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն նշել է Հնդկաստանի և Պակիստանի, այլ երկրների, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ԱՄՆ գործողությունների մասին:

«Ես պատիվ եմ ունեցել ականատես լինել, թե ինչպես է պետքարտուղար Ռուբիոն վերջին օրերին անխոնջ հեռախոսով շփվում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրումը կանխելու համար»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ի իր միկրոբլոգում գրել է Լանդաուն:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեզ բոլորիս, ովքեր աշխատում են իրենց վարչակազմում, հստակ հասկացնել են տվել, որ մեր նպատակն է նպաստել խաղաղության հաստատմանը՝ լինի դա Հնդկաստանի և Պակիստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և նրա հարևանների, Կոնգոյի ԴՀ-ի և Ռուանդայի, Ադրբեջանի և Հայաստանի կամ այլ երկրների միջև։  Որպես դիվանագետներ, և, անկեղծ ասած, որպես մարդիկ, մենք կոչված ենք կանխել կամ դադարեցնել պատերազմը: Մենք հպարտ ենք, որ մեր թիմը այսօր կարողացավ կատարել այդ խոստումը, և երախտագիտություն ենք հայտնում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարությանը խոհեմություն և զսպվածություն ընտրելու համար», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն:

Հայերեն Русский

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով