Աշխարհ

Էմանուել Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

2 րոպեի ընթերցում

Էմանուել Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է երկու երկրների միջև ուղիղ երկխոսություն սկսել։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կիև այցի նախօրեին Մակրոնն ասել է TF1 հեռուստաալիքի եթերում։

«Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ Բայց, եթե դուք չպահպանեք հրադադարը, կլինեն լրացուցիչ պատժամիջոցներ։ Կարծում եմ, որ մենք կարող ենք արդյունքի հասնել», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

Նա նաև պատմել է եվրոպացի այլ առաջնորդների հետ Կիև կատարած այցի նպատակի մասին։ «Մեր նպատակն է ցույց տալ Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների միասնությունը։ Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք քննարկումներ սկսել։ Կունենա՞նք հստակ հրադադար։ Վախենում եմ, որ մենք երբեք չենք կարողանա որևէ բանի մասին հստակ խոսել», - նշել է Մակրոնը։ 

Ֆրանսիայի նախագահը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ մայիսի 10-ին ժամանել է Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները մտադիր են շուտով հանդես գալ հրադադարի սեփական նախաձեռնությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում