Գեղարքունիքի մարզում նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի համայնքներում ծաղկեդրմամբ ու մարզական-մշակութային միջոցառումներով նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձը։ 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` տոնի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառի տարածաշրջանի Հայրենական Մեծ պատերազմի միակ վետերան, 103-ամյա Մեխակ Ավետիսյանի հետ ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Գավառ քաղաքի Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Ծաղկեդրման արարողությանը մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ, մարզային և համայնքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ։ Այնուհետ արարողության մասնակիցներն այցելել են Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի, մասնակցել Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից մատուցված օրհնության կարգին։ Մեխակ Ավետիսյանին դրամական խրախուսանքի է արժանացրել Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ 

Սեւան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում ու գյուղական բնակավայրերում նույնպես համայնքապետարանի աշխատակիցները, բնակավայրերի վարչական ղեկավարները, հանրակրթական դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, անհատ քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել Երկրորդ աշխարհամարտի ու Արցախյան գոյամարտի զոհերի հուշարձաններին։ Կազմակերպվել են գրական-երաժշտական ցերեկույթներ, մարզական միջոցառումներ։ Տոնի առթիվ մարզի բնակչությանը շնորհավորական ուղերձներ են հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը։ 

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով