Սրբուհի Գալյանը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը:
«Արմենպրես»–ն այս մասին տեղեկացավ e-gov.am–ում հրապարակված՝ վարչապետի որոշումներից:
Գալյանը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: