Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն և մի ուղղությամբ հարաբերությունները չի կառուցում՝ ի հաշիվ այլ հարաբերությունների: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Մայիսի 9–ին Մոսկվա այցը կարող է խաթարել Արևմուտքի հետ հարաբերությունները: 

 «Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել: Եվ այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների: Առավել ևս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու և ՌԴ–ի հետ հարաբերությունները չենք զարգացնելու և չենք խորացնելու: Ինձ համար այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետը շատ կարևորեց անցկացվելիք միջոցառումը Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում: Բայց նա նշեց, որ այդ հանդիպումներում նաև քննարկվում են այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ այցի շրջանակում կան նախատեսված երկկողմ կամ այլ հանդիպումներ՝ Փաշինյանը պատասխանեց, որ դա ֆորմալ գագաթնաժողով չէ, շփումներ կլինեն: «Բայց, թե որքանով այդ շփումները կֆորմալացվեն, վստահ չեմ, որովհետև շատ խիտ գրաֆիկ է: Եվ այդ խիտ գրաֆիկի պայմաններում ենք աշխատելու: Բայց, որ շփումներ կլինեն, կարծում եմ՝ ակնհայտ է»,–ասաց վարչապետը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի օրվա ամենամյա շքերթին: 

 

 

Հայերեն English فارسی ქართული Русский Türkçe

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զովունիում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենն այցելել են Կոտայքի և Լոռիի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր

Թրամփը հրամանագիր է ստորագրել արհեստական ​​բանականությունը գերբանականություն վերանվանելու մասին

Պակիստանը խոստացել է Սաուդյան Արաբիան հութիներից պաշտպանել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով