Ֆինանսներ

ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ

ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.75 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման որոշում ԿԲ-ն կայացրել է մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդի նիստում:

«Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %»,- նշված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում