Հայաստան

ՀՀ վարչապետն ու Մարսելի քաղաքապետը քննարկել են մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու Մարսելի քաղաքապետը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վՀ վաարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի հետ կապերը խորացնելու Բենուա Պայանի գործողություններն ու անձնական ջանքերը: 

Մարսելի քաղաքապետը նշել է, որ Երևանի հետ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու նպատակով է ժամանել ՀՀ և նշել, որ իր համար մեծ կարևորություն ունի Հայաստանի հետ բազմոլորտ հարաբերությունների զարգացումը: 

Նշվել է, որ այցի շրջանակում քննարկվել են Երևանի հետ ենթակառուցվածքների, կրթության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև տարբեր ուղղություններով փորձի փոխանակմանը  վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:  

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում