Թրամփը հեռացրել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին՝ նրան փոխարինելով Ռուբիոյով

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին. այդ պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է Truth Social հարթակում։

Նա տեղեկացրել է, որ Ուոլցը կդառնա ՄԱԿ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանը։ 

«Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին կառաջադրեմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում որպես Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան…. Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերն առաջ տանելու նպատակով։ Գիտեմ, որ նա նույնը կանի նաև իր նոր դերում։ Միաժամանակ, պետքարտուղար Մարկո Ռուբիոն կծառայի որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ շարունակելով իր ուժեղ առաջնորդությունը Պետքարտուղարությունում», - գրել է ԱՄՆ նախագահը մայիսի 1-ին։

Իր հերթին, Reuters-ը նշում է, որ նույն օրն ավելի վաղ մի քանի աղբյուրներ արդեն հայտնել էին, որ Թրամփը որոշել է Ուոլցին ազատել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից։ Ուոլցը քննադատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների միջև Signal մեսենջերում բացված փակ խմբում սխալմամբ ավելացվել էր լրագրող, որը կարդացել էր Եմենին հարվածների վերաբերյալ հաղորդագրությունները։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ վարչակազմը սխալմամբ չաթում ավելացված լրագրողի հետ կիսել է Եմենին հարվածների ծրագրերը

1970-ականներին Հենրի Քիսինջերից հետո Մարկո Ռուբիոն առաջին պաշտոնյան է, որը միաժամանակ կզբաղեցնի և՛ պետքարտուղարի, և՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները։

Մայիսի 1-ին Սպիտակ տանը կայացած միջոցառումներից մեկի ժամանակ Թրամփը հայտարարել էր Մարկո Ռուբիոյի նկատմամբ իր մեծ վստահության մասին։

«Երբ ես խնդիր ունեմ, զանգում եմ Մարկոյին։ Նա լուծում է այն», - ասել էր Թրամփը։

Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնում է, որ նախքան իր վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկին հեռացնելը Թրամփը ցանկանում էր սպասել, մինչև իր երկրորդ նախագահության առաջին 100 օրն ավարտվի։ Ուոլցի հեռացման մասին լուրն այնքան կտրուկ է եղել, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն այդ մասին իմացել է լրագրողներից՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Մայք Ուոլցի տեղակալ Ալեքս Ուոնգը նույնպես հեռացվել է պաշտոնից։

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս