Հայաստան

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի 1-ի երեկոյան, 2-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

​«Մարզերում մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-4-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։  Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում