Չինաստանը վերացնում է եվրոպացի պատգամավորների դեմ սահմանված պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան մայիսի 1-ին նախագահների խորհրդաժողովին տեղեկացրել է, որ Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել վերացնել պատժամիջոցները Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորների, նրանց ընտանիքների անդամների և ԵԽ հանձնաժողովների նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը։

«Որպես խորհրդարանի նախագահ՝ ես պատասխանատվություն եմ կրում, որպեսզի մեր բոլոր պատգամավորներն իրենց լիազորությունները կարողանան իրականացնել ազատ և առանց սահմանափակումների։ Մեր խորհրդարանական հանձնաժողովները պետք է հնարավորություն ունենան առանց վախի քննարկելու եվրոպական շահերը իրենց չինացի գործընկերների հետ։ Չինաստանի հետ մեր հարաբերությունները շարունակում են մնալ բարդ ու բազմաշերտ, սակայն լավագույն ուղին փոխգործակցությունն ու երկխոսությունն է»,-նշել է Մեցոլան։

Չինաստանը դեռ 2021 թվականի մարտին էր սահմանել պատժամիջոցներ Եվրոպական խորհրդարանի հինգ պատգամավորների և մարդու իրավունքների ենթահանձնաժողովի դեմ։ Այս քայլը ԵՄ-ում ընկալվել էր որպես պատասխան մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ քննադատություններին։

Եվրախորհրդարանի նախագահների խորհրդաժողովը պարզաբանել է, որ պատժամիջոցների վերացումը չի նշանակում, թե Եվրախորհրդարանը անտեսելու է ԵՄ-Չինաստան հարաբերություններում առկա շարունակական խնդիրները։

«Եվրախորհրդարանը շարունակելու է մնալ մարդու համընդհանուր իրավունքների և հիմնարար արժեքների հետևողական պաշտպանն ամբողջ աշխարհում՝ հետամուտ լինելով սկզբունքային և իրատեսական համագործակցությանը միջազգային գործընկերների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

Նորվեգիայում ավելի քան 100 բնակելի տուն է ոչնչացել հրդեհի ճիրաններում

Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում գտնվող 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի

Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր

Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ միջպետական ճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է