Իսրայելը «նախազգուշացնող հարված» է հասցրել Դամասկոսի մոտակայքում դրուզների դեմ հարձակումը կանխելու համար

3 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Սիրիայի Դամասկոսի նահանգում դրուզների համայնքի վրա հարձակման պատրաստվող զինված խմբավորմանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Times of Israel պարբերականից՝ այս մասին համատեղ հայտարարության մեջ նշել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Նրանք հարվածն անվանել են «նախազգուշացնող գործողություն»։

Նեթանյահուն և Կացը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Իսրայելը «լուրջ ուղերձ» է հղել Սիրիայի ղեկավարությանը։

«Իսրայելն ակնկալում է, որ նրանք քայլեր կձեռնարկեն դրուզներին ուղղված վտանգը կանխելու համար», - ասել են Նեթանյահուն և Կացը։

Նրանց խոսքով՝ խումբը պատրաստվում էր հարձակում սկսել Դամասկոսի Սահնայա բնակավայրի դրուզ բնակչության վրա։

«Իսրայելը թույլ չի տա, որ Սիրիայում դրուզ համայնքին վնաս հասցվի՝ Իսրայելում մեր դրուզ եղբայրների նկատմամբ խորը նվիրվածությունից ելնելով»,- նշված է հայտարարության մեջ։

Իր հերթին Syria TV-ն ավելի վաղ հայտնել էր, որ Դամասկոսի մոտակայքում գտնվող Ջարամանա շրջանում ապրիլի 29-ի առավոտյան բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Սիրիայի ընդհանուր անվտանգության երկու աշխատակից։ Բախումները հետագայում տարածվել էին Սահնայա և Աշրաֆիե Սահնայա շրջաններում, որտեղ զինված խումբը հարձակում էր սկսել՝ խլելով ևս 11 անվտանգության աշխատակցի կյանք։

Syria TV-ին տված հարցազրույցում Աշրաֆիե Սահնայայի տեղական համայնքի ներկայացուցիչ Թամեր Ռաֆաան նշել է, որ հարձակվողները պատկանել են անհայտ խմբավորումների: Նա կոչ է արել Սիրիայի կառավարությանն անհապաղ միջամտել՝ բախումները դադարեցնելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։

Ապրիլի 29-ին Սիրիայի մայրաքաղաքի մոտ գտնվող հիմնականում դրուզներով բնակեցված շրջանում բախումները սկսվել էին դրուզ տղամարդու կողմից Մուհամմադ մարգարեի հասցեին վիրավորանքներ պարունակող ձայնագրության տարածումից հետո, որը զայրույթ էր առաջացրել սուննիների շրջանում։ Չնայած տղամարդը հերքել էր ձայնագրության հետ որևէ առնչությունը և պնդել, որ ձայնն իրենը չէ, սակայն դա ոչինչ չէր փոխել լարվածությունը մեղմելու համար։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան