Եվրոպա

Էստոնիայում հայտարարել են Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Էստոնիայում հայտարարել են Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պատրաստակամության մասին

Էստոնիան պատրաստ է ներդրում ունենալ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած «կամեցողների կոալիցիայի» զսպող ուժերում՝ անվտանգության երաշխիքներ առաջարկելով Ուկրաինային: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Քրիստեն Միխալը իր մամուլի ծառայության միջոցով։

«Կամեցողների կոալիցիայի պլանավորումը գտնվում է կես ճանապարհին, բայց Էստոնիան պատրաստ է իր ներդրումն ունենալ՝ տրամադրելով ցամաքային զորքերի մարտական ​​ստորաբաժանում՝ վաշտի թվաքանակով, կադրեր պատրաստող հրահանգիչներ և շտաբի սպաներ», - ասել է նա։

Միխալը նշել է, որ նախքան ստորաբաժանումն Ուկրաինա ուղարկելը դրա համար մանդատ է խնդրել խորհրդարանից։

Նրա խոսքով՝ Էստոնիան առաջվա պես հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու լավագույն միջոցը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է։

«Եթե ՆԱՏՕ-ին անդամակցությունը ժամանակ է պահանջում, Ուկրաինայի համար պետք է երաշխավորել զսպման միջոցներ և պաշտպանություն՝ տեղում բազավորված դաշնային ուժերի օգնությամբ», - հայտարարել է վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում