Վարչապետը Արմավիրի և Արագածոտնի փոխմարզպետներ է նշանակել
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումների համաձայն՝ Բարսեղ Նիկողոսյանը նշանակվել է Արմավիրի, իսկ Արմեն Գրիգորյանը՝ Արագածոտնի մարզպետի տեղակալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը որոշումները կայացրել է ապրիլի 29-ին։ Դրանք հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։