Մարզեր

Գեղարքունիքի 10-12-րդ դասարանների աշակերտները ճանաչողական այց են կատարում մարզի բժշկական կենտրոններ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի 10-12-րդ դասարանների աշակերտները ճանաչողական այց են կատարում մարզի բժշկական կենտրոններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ 2025 թվականի ապրիլի 14-ից մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներն այցելում են իրենց տարածաշրջանների բժշկական կենտրոններ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, այցն ունի ճանաչողական բնույթ և մասնագիտական կողմնորոշման նպատակ։ 

Աշակերտներին ուղեկցում են դպրոցների «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաները դասավանդող մանկավարժները, իսկ բուժհիմնարկներում՝ բժշկական կենտրոնների բուժաշխատողները։ 

Բուժհիմնարկների առանձին բաժիններում աշակերտները հնարավորություն են ունենում համադրել ուսումնական ծրագրերը գործնական քայլերի հետ։

Ըստ մշակված ժամանակացույցի՝ մինչև մայիսի 8-ը Գավառի տարածաշրջանի դպրոցներից Գավառի բժշկական կենտրոն կայցելեն 280, մինչև մայիսի 6-ը Սևանի տարածաշրջանի դպրոցներից Սևանի բժշկական կենտրոն՝ 114, մինչև ապրիլի 28-ը Մարտունու տարածաշրջանի դպրոցներից Մարտունու բժշկական կենտրոն՝ 335, Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներից Վարդենիսի բժշկական կենտրոն՝ 168 աշակերտ, իսկ Ճամբարակի տարածաշրջանի դպրոցներից Ճամբարակի առողջության կենտրոն արդեն այցելել է 115 աշակերտ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում