Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները պատմական մաքսիմումի վրա են. Գեորգի Շարվաշիձե

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները պատմական մաքսիմումի վրա են. Գեորգի Շարվաշիձե

Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները պատմական մաքսիմումի վրա են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Sputnik Georgia-ն, այս մասին հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն՝ մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի այցը Հայաստան։ 

Դեսպանն ընդգծել է, որ Վրաստանի նախագահը Հայաստան այցի ընթացքում աշխատանքային շատ ինտենսիվ ծրագիր ունի, նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ 

«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները իսկապես պատմական մաքսիմումի վրա են»,- հայտարարել է դեսպանը։ 

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-ին ժամանել է Հայաստան։ Ապրիլի 29-ին կայացել է նրա հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որից հետո երկու երկրների նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում