«Մի նկարի պատմություն». Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում ժամանակավոր ցուցադրություն կբացվի

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ, ապրիլի 29-ին կազմակերպում է «Մի նկարի պատմություն» խորագրով ժամանակավոր ցուցադրություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցադրության կենտրոնում գեղանկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, Հայաստանի նկարիչների միության անդամ Կարեն Գասպարյանի՝ 1988 թվականին ստեղծած «Զեյթունի պաշտպանները․ տագնապալի լուսաբաց» կտավն է։

Ցուցադրությունը կուղեկցվի «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» թեմայով ենթախորագրային պաստառներով, որոնք պատմում են Հայոց ցեղասպանության տարիներին հայ կնոջ ճակատագրի, փորձությունների, հերոսության և տոկունության մասին։

Առանձին խորագրերով ներկայացված կլինի մինչև ցեղասպանությունը հայ կնոջ կերպարը, նրա իրավունքների հետ կապված հարցեր, ինչպես նաև հայ կանանց անհատական պատմություններ, որոնք դարձել են հայ ժողովրդի պայքարի ու վերածննդի խորհրդանիշ։

Ցուցադրությունը կբացվի ապրիլի 29-ին և կգործի մինչև մայիսի 6-ը ներառյալ:

Հայերեն Türkçe

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են