ՀՀ վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հետ: Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա նաև Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ, կայցելի «e-Estonia Briefing» կենտրոն: Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Էստոնիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայերեն Français Русский

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres