Ադրբեջան

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Իլհամ Ալիևի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։ 

Նշվում է, որ պետությունների ղեկավարները քննարկել են ուզբեկա-ադրբեջանական բարեկամության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերը: 

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի՝ անցյալ տարվա օգոստոսին Ուզբեկստան կատարած պետական ​​այցից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման վերաբերյալ։ 

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի շուրջ, քննարկել են առաջիկա բազմակողմ միջոցառումները և Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում