Ռուսաստան

Ռուսաստանը հայտարարել է Կուրսկի մարզն ազատագրելու մասին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հայտարարել է Կուրսկի մարզն ազատագրելու մասին

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը ուկրաինական զորքերից ազատագրելու գործողության ավարտի մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ փոխանցելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։ 

«Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը ուկրաինացիներից ազատագրելու գործողության ավարտի մասին»,-ասել է Կրեմլի խոսնակը։ 

Վալերի Գերասիմովը նաև հայտնել է, որ Կուրսկի սահմանային գոտում մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 76 հազար զինվոր։ 

2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ուկրաինացի զինվորները ներխուժել էին Կուրսկի մարզ, որոշ ժամանակ անց նրանց առաջխաղացումը կասեցվել էր։ 2025 թվականի մարտի սկզբին ռուսական զորքերը սկսել էին լայնածավալ հակահարձակում մարզը հետ վերցնելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում