Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը մասնակցել է Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը և ծաղկեպսակ զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների պալատ նախագահ Կարոլինա Կոսսեն, Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրը, Ուրուգվայի նախկին նախագահ Լուիս Լակաժե Էռեռան, Արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Վալերիա Սուկասին, գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և անդամներ, Ուրուգվայի Հայ Առաքելական, Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները, ուրուգվայահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, Մոնտեվիդեոյի՝ «Հայաստան» անունը կրող թիվ 156 դպրոցի ղեկավար կազմն ու աշակերտները:

Միջոցառման հիմնական բանախոսը արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Վալերիա Սուկասին էր, որն անդրադարձել է Հայոց ցեղասպանության դրվագներին և դրան հաջորդած ժամանակահատվածում հայերի ներգաղթին Ուրուգվայ, ինչպես նաև՝ Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, բարձր գնահատել հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում, շեշտել հայ-ուրուգվայական հարաբերությունների բարեկամական բնույթն ու դրանց շարունակական ամրապնդումը:

«Ուրուգվայը Հայաստանին և հայ ժողովրդին մաղթում է զարգացում և բարեկեցություն՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության շրջանակներում՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության հարգման վրա, ներառյալ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը միջազգայնորեն ճանաչված սահմաններին համապատասխան»,-ընդգծել է Վալերիա Սուկասին: 

Միջոցառումը կազմակերպել է Ուրուգվայի հայկական բազմաինստիտուցիոնալ կազմակերպությունը: 

Հայերեն Русский

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Կորեայի Հանրապետությունից նավը Մեծ Բրիտանիա է ժամանել Հյուսիսային ծովային ճանապարհով

Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մեկնել է Հնդկաստան