Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍՆ

3 րոպեի ընթերցում

Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ինչպես նաև ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, դիմորդը (շրջանավարտը) բուհն ու մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ն առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի https://dimord.am/ կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը (շրջանավարտը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին։

Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը և ընթացակարգային այլ մանրամասներ ներկայացված են https://dimord.am/ կայքում։

«Հարկ է նշել, որ բոլոր դիմորդները, ներառյալ նրանք, ովքեր հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) հայտագրել և հանձնել են միասնական քննություններ և չեն ցանկանում նույն առարկայից հանձնել միասնական նոր քննություն, պետք է հայտագրման 2-րդ փուլի շրջանակում մինչև մայիսի 10-ը dimord.am կայքում հայտագրեն նաև բուհը, մասնագիտությունը և հանձնած կամ հանձնելիք քննությունները՝ ընդունելության գործընթացից դուրս չմնալու համար։

Առաջին փուլի (հունվար-փետրվար) միասնական քննություններին մասնակցած շրջանավարտ-դիմորդը հայտագրման ժամանակ օգտագործում է ԳԹԿ նախկին անձնական համարը՝ հնարավորություն ստանալով պահպանել կամ բարելավել առաջին փուլի արդյունքում ստացված գնահատականը»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ բուհերի 2025-2026 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղեր:

ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում