Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի շուրջ տարաձայնություններ կան. Reuters

3 րոպեի ընթերցում

REUTERS

Ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները դեմ են արտահայտվել ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշ առաջարկների` ներկայացնելով հակաառաջարկներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը, որն ուսումնասիրել է երկու տեքստերը։ 

Առաջարկներն արվել են ամերիկյան, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև ապրիլի 17-ին Փարիզում և ապրիլի 23-ին Լոնդոնում կայացած բանակցությունների արդյունքներով։ Հիմնական տարաձայնությունները վերաբերում են տարածքների հետ կապված հարցերի լուծման հաջորդականությանը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացմանը, անվտանգության երաշխիքներին և ուկրաինական բանակի չափերին: 

Առաջին տեքստն արտացոլում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի կողմից Փարիզում եվրոպացի պաշտոնյաներին փոխանցված առաջարկները, որոնք իրենց հերթին փոխանցվել են ուկրաինացիներին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջարկները որակել է որպես «լայն շրջանակ»՝ բացահայտելու կողմերի միջև եղած տարաձայնությունները։ 

Երկրորդ տեքստը ներկայացվել է մեկ շաբաթ անց Լոնդոնում ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների միջև բանակցությունների արդյունքում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ ապրիլի 23-ին Լոնդոնում կայացած բանակցությունների արդյունքում առաջարկների փաստաթուղթն այժմ Դոնալդ Թրամփի սեղանին է:

Ուիթքոֆի առաջարկների համաձայն` ԱՄՆ-ն դե յուրե ճանաչում է Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ, որը Մոսկվայի տիրապետության տակ է անցել 2014 թվականին, ինչպես նաև ճանաչում է ռուսական ուժերի կողմից գրավված Ուկրաինայի հարավային և արևելյան շրջանների նկատմամբ Մոսկվայի վերահսկողությունը։ 

Ի հակադրություն դրա` եվրոպական և ուկրաինական փաստաթուղթը հետաձգում է տարածքների մասին մանրամասն քննարկումը մինչև հրադադարի կնքումը՝ առանց փաստաթղթում հիշատակելու ուկրաինական որևէ տարածքի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ճանաչումը: 

Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության վերաբերյալ Ուիթքոֆի փաստաթղթում նշվել է, որ Ուկրաինան կունենա «անվտանգության ամուր երաշխիք» եվրոպական և այլ բարեկամ պետությունների կողմից: Այլ մանրամասներ այս մասին չկան, սակայն նշվել է, որ Կիևը չի ձգտի միանալ ՆԱՏՕ-ին: 

Հակաառաջարկի փաստաթղթում նշվել է, որ ուկրաինական ուժերի համար սահմանափակումներ չեն լինելու և Կիևի դաշնակիցների կողմից իրենց ռազմական ուժերը ուկրաինական հողում տեղակայելու սահմանափակումներ չեն լինելու, ինչն, ըստ Reuters-ի, ամենայն հավանականությամբ, կզայրացնի Մոսկվային:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ