Միացյալ Նահանգներ

Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա. «Ինտերֆաքս»

1 րոպեի ընթերցում

Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա. «Ինտերֆաքս»

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ապրիլի 25-ի առավոտյան ժամանել է Մոսկվա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է տեղեկացված մի աղբյուր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայամիից թռչող ինքնաթիռը, որի մեջ, ենթադրաբար, գտնվում է Ուիթքոֆը, վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։

Axios լրատվական հարթակը, հղում անելով ամերիկյան տեղեկացված աղբյուրի, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կարող է ապրիլի 25-ին հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Կրեմլում խոստացել էին տեղեկացնել, եթե կայանա Ուիթքոֆի այցը Ռուսաստան և նրա հանդիպումը Պուտինի հետ։ 

«Մենք ձեզ կտեղեկացնենք, եթե և երբ տեղի ունենան նախագահի և պարոն Ուիթքոֆի միջև նոր շփումները», - լրագրողներին ասել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում